📻Միացեք այսօր՝ ապրիլի 15-ին, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդմանը, որտեղ Տիգրան Հարությունյանն ու Մարինա Գրեգը կնշեն Մշակույթի միջազգային օրը հյուրերի հետ։
🎙Եթերում կլինեն Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի հանրային կապերի պատասխանատու Սոնա Մալինցյանը, որոնք կկիսվեն հայկական մշակույթի արդի զարգացումների, միջազգային համագործակցության և առաջիկա մշակութային իրադարձությունների մասին։
📌Ինչպես միշտ, ձեզ սպասում են՝
🎤Թարմ լուրեր,
🌧Եղանակի կանխատեսում,
💵Տարադրամի փոխարժեքներ,
🚦Երևանի երթևեկության իրավիճակ,
🎼Լավ երաժշտություն:
☎️Միացեք մեզ՝ մշակույթի, արվեստի և սիրո մասին զրույցի համար՝ ձեր սուրճի բաժակի ընկերակցությամբ։ Սպասում ենք ձեր հեռախոսազանգերին եթերում:




