
Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվել են շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Լիլիթ Մկրտչյանը, որը Գաբրիելա Հարությունյան՝ 4 միավոր
Չեմպիոն է դարձել սերբ միջազգային վարպետ Թեոդորա Ինյացը, որը 11 հնարավորից վաստակել է 9.5 միավոր: Ռումինացի միջազգային վարպետ Իրինա Բուլմագան 8 միավորով դարձել է արծաթե մեդալակիր, իսկ էստոնացի միջազգային վարպետ Մաի Նարվան 8 միավորով եզրափակել է լավագույն եռյակը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է հայ շախմատիստուհիների արդյունքները.
ՄՎ Լիլիթ Մկրտչյան՝ 7.5 միավոր
ՄԳ Էլինա Դանիելյան՝ 7 միավոր
ԿՄՎ Մարիամ Մկրտչյան՝ 6.5 միավոր
ԿՖՎ Աննա Խաչատրյան՝ 6.5 միավոր
ԿՄՎ Սուսաննա Գաբոյան՝ 6.5 միավոր
ԿՄԳ Մարիա Գևորգյան՝ 5 միավոր
Սոնա Կրկյաշարյան՝ 5 միավոր
Անի Նահապետյան՝ 4 միավոր
Գաբրիելա Հարությունյան՝ 4 միավոր
Առաջնության շրջանակներում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը լրացրել է կանանց միջազգային վարպետի իր երկրորդ նորման:




