ԿարևորՄիջազգային

Ապուշ եւ հիմարի գլուխ. մաքսատուրքերի թեման տարաձայնություններ է առաջացրել Թրամփի թիմում

Միլիարդատեր Իլոն Մասկը հանգստյան օրերին նախագահ Դոնալդ Թրամփին անձամբ է դիմել մաքսատուրքերի որոշումը չեղյալ հայտարարելու կոչով, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Թրամփի կողմից Պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի ղեկավար նշանակված Մասկի փորձերը դեռ արդյունք չեն տվել, գրում է թերթը։

Ըստ WP-ի՝ Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինիի հետ հանդիպման ժամանակ Մասկը հանդես է եղել Եվրոպայի եւ ԱՄՆ միջեւ «առեւտրի ազատ գոտու» պահպանման օգտին։

Մաքսատուրքերի միջոցով սկիզբ առած առեւտրային պատերազմները հակասություններ են առաջացրել նաեւ Թրամփի թիմում։

Մասկը քննադատել է Թրամփի տնտեսական հարցերով խորհրդական Փիթեր Նավարոյին՝ մաքսատուրքերի այս քաղաքականության ճարտարապետին։

Վերջինս CNBC-ին տված հարցազրույցում բարձր է գնահատել կառավարությունում օպտիմալացում կատարելու Մասկի աշխատանքը, բայց նշել է, որ միլիարդատերի կարծիքը մաքսատուրքերի հետ կապված չպետք է զարմացնի։

«Երբ խոսքը մաքսատուրքերի եւ առեւտրին մասին է, մենք բոլորս՝ Սպիտակ տունը եւ ամերիկացի ժողովուրդը, հասկանում ենք, որ Իլոնը ոչ միայն ավտոմեքենա արտադրող է, այլ ավտոմեքենա հավաքող։ Նա զբաղվում է ավտոմեքենաներով եւ նրան պետք են էժան արտասահմանյան ավտոմասեր»,- ասել է Նավարոն՝ հավելելով, որ Մասկի Tesla-ի համար ավտոմասերը ստացվում են Ճապոնիայից, Չինաստանից եւ Թայվանից։

Իլոն Մասկը սրան պատասխանել է X- ի գրառումով։

«Նավարոն ուղղակի ապուշ է։ Այն, ինչը նա ասում է, իրականությանը չի համապատասխանում։ Tesla-ն Ամերիկայում ամենաշատ մեքենա արտադրողն է։ Նավարոն հիմարի գլուխ է»,- գրել է նա։

Tesla-ի սեփականատերը նաեւ Նավարոյին խորհուրդ է տվել խորհրդակցել Ռոն Վարոու անունով «ֆեյք» փորձագետի հետ՝ ըստ էության հեգնելով Թրամփի խորհրդականին։

Նավարոն իր գրքերում բազմիցս մեջբերումներ է արել Ռոն Վարուից, սակայն նման փորձագետ չկա, այլ Փիթեր Նավարո անվան գրաշրջությունն է, հայտնում է BBC-ին։

«Հարվարդի տնտեսագիտության դոկտորի կոչումը վատ է, ոչ թե լավ»,- X-ում Նավարոյի մասին եզրակացություն է արել Մասկը։

Թրամփի խորհրդականը դրան դեռ չի արձագանքել։

Կարդացեք նաև

Back to top button