Սուրճ ու սեր առավոտից

Ծաղիկների լեզուն՝ Արևելքից մինչև Հայաստան․ «Սուրճ ու սեր առավոտից»

🎙Հանրային ռադիոյի ուղիղ եթերում «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդումն է։

🌷Առավոտն արթնացեք մեզ հետ, երբ հաղորդավարներ Տիգրան Հարությունյանը և Լուսինե Մուրադյանը կհյուրընկալեն գույների և բույրերի վարպետ Սոֆյա Մելքումյանին՝ «ՖանՖան Տյուլպան» ծաղիկների սրահի հիմնադիր տնօրենին։

🪷 Ճապոնական գարնանային հրաշքի՝ «Հանա Մացուրի» ծաղիկների փառատոնի գաղտնիքները, սակուրայի ծաղկման տոնակատարությունները և ծաղիկների խորհրդանշական լեզուն։ Կբացահայտվեն տարբեր ծաղիկների խորին նշանակությունները, կպատմվի հազվագյուտ տեսակների մասին և կտրվեն անփոխարինելի խորհուրդներ ծաղիկների ճիշտ խնամքի վերաբերյալ։

📌Ինչպես նաև՝ թարմ լուրեր, եղանակի անակնկալները, տարադրամի վերջին տատանումները և, իհարկե, լավագույն երաժշտությունը ձեր սիրելի ռադիոընկերոջից։

☎️Միացե՛ք մեզ և դարձրեք ձեր առավոտը ծաղկող ու բուրումնավետ։

Կարդացեք նաև

Back to top button