
Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանի դեմ խաղում դաշտ դուրս կգա տնային` կարմիր մարզաշապիկով, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Մարտի 20-ին՝ ժամը 21:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականը նախօրեին նախախաղային մարզում է անցկացրել «Հանրապետական» մարզադաշտում։




