ԿարևորՄիջազգային

Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո Թուրքիայում բողոքի ցույցեր են սկսվել

Չորեքշաբթի օրը Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ զանգվածային ցույցեր են տեղի ունեցել։ Վերջինս համարվում է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը գալիք նախագահական ընտրություններում, գրում է BBC-ին։

Բողոքի ցույցերը տեղի են ունեցել հակառակ փողոցային բողոքի ցույցերը արգելելու Ստամբուլի նահանգապետի հրամանին և քաղաքում մեծ թվով ոստիկանների ներկայությանը:

Ոստիկանությունը շրջափակել է քաղաքապետարանը, փակել որոշ ճանապարհներ և կենտրոնական Թաքսիմ հրապարակը։

Ցուցարարները հավաքվել են քաղաքապետարանի, ոստիկանական բաժանմունքի մոտ, որտեղ պահվում է Իմամօղլուն։

«Կատարվածը հեղաշրջման փորձ է»,- ասել է ժողովրդա- հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը քաղաքապետարանի մոտ հավաքվածների առջև ելույթ ունենալով։

«Էքրեմ Իմամօղլուին չեն զրկում (նախագահի) թեկնածու լինելու ազատությունից, այլ ազգին են զրկում նրան ընտրելու ազատությունից»:

Քաղաքապետի կինը՝ Դիլեք Իմամօղլուն, նրա կալանավորումն անվանել է «Թուրքիայի ապագա նախագահին վերացնելուն ուղղված նպատակային քաղաքական օպերացիա»։

«Սա ուղղակի հարված է ազգին, և մենք պայքարելու ենք»,- ասել է նա։

Ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել Ստամբուլի համալսարանի տարածքում ուսանողներին ցրելու համար, որոնք բողոքում էին Իմամօղլուի բարձրագույն կրթության դիպլոմը հետ կանչելու որոշման դեմ։

Որոշումը կայացվել է քաղաքական գործչի ձերբակալությունից առաջ։ Բարձրագույն կրթության բացակայությունը թույլ չի տալիս նրան պաշտոնապես առաջադրվել որպես նախագահի թեկնածու։

Ակնկալվում էր, որ Էքրեմ Իմամօղլուն որպես ընդդիմադիր թեկնածու կհայտարարվի 2028 թվականին նշանակված նախագահական ընտրություններում (վաղաժամկետ ընտրությունները կարող են տեղի ունենալ 2027 թվականի նոյեմբերին) հաջորդ կիրակի Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցության համագումարում։

Կարդացեք նաև

Back to top button