Ձեր փաստաբանը

Անանուն բողոքարկում հոգեբուժության ոլորտում. իրավունքների պաշտպանության նոր գործիք. «Ձեր փաստաբանը»

«Իրավունքների կենտրոն» ՀԿ-ն մշակել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որն ուղղված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի 2.3 միջոցառման իրականացմանը՝ նպատակ ունենալով ներդնել հոգեբուժական հաստատություններում խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի մասին անանուն հաղորդումների համակարգ:

Ինչո՞վ է պայմանավորված հոգեբուժական հաստատություններում և անանուն բողոքարկման համակարգի ներդրման անհրաժեշտությունը։  

ՀՀ օրենսդրությունը նախատեսում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կողմից դիմում, բողոքներ ներկայացնելու հնարավորություն։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը գործող օրենսդրությամբ ո՞ւմ կարող է բողոքել և ո՞ր իրավունքների խախտման հետ կապված (միջազգային պրակտիկայի վկայակոչում)։

Ի՞նչ կարգավորումներ են նախատեսում ձեր կողմից մշակված նախագծերը։

Գործող օրենսդրությամբ կարելի է բողոքներ ներկայացնել նաև ՄԻՊ-ին։ Փաստորեն, արդեն կարգավորված է, պարզապես որքան հայտնի է, վերջինիս կողմից հայեցողական բնույթ է կրում անանուն բողոք քննելը։

Ի՞նչ խոչընդոտներ են առկա կամ ի՞նչն է խնդրահարույց այս առնչությամբ։  

Փաստորեն, եթե խմբավորենք փոփոխությունները, կարող ենք ասել, որ հստակեցվել և բարելավվել է դիմում-բողոք ներկայացնելու կարգը և առաջարկվել է ներդնել բողոքներ ներկայացնելու անանուն համակարգը։ Բողոքները ներկայացվելու են բացառապես վատ վերաբերմունքի դրսևորման դեմ, թե՞ կարող են տարբեր իրավունքների խախտումների հետ կապված լինել։

Որո՞նք են բողոքներ ներկայացնելու նյութատեխնիկական ձևերը և և որքանո՞վ պաշտպանված կլինեն բողոք ներկայացնող անձինք։

Ո՞րքանով է ռազմավարական միջոցառման կատարմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը նպաստելու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը՝ հոգեբուժական հաստատություններում։

Արդյո՞ք համագործակցել եք լիազոր մարմնի կամ ոլորտային ՀԿ-ների հետ։

Այսօր գործող հոգեբուժական կազմակերպությունների գործառնության ինստիտուցիոնալ համակարգի պայմաններում արդյո՞ք ժամանակավրեպ չէ բողոքարկման համակարգի բարելավմանն ուղղված փոփոխությունը, քանի որ աշխարհում արդեն անցում է կատարվել դեպի համայնքային ծառայություններ։

«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրերն են «Իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, ծրագրի ղեկավար Աննա Մարալյանը և Առողջպահական իրավունքի ոլորտի փորձագետ Իզաբելլա Աբգարյանը։

Կարդացեք նաև

Back to top button