
1921 թվականին Հայաստանում տեղի ունեցած Փետրվարյան ապստամբության թեման մասնագիտական շրջանակների կողմից մեզանում տարիներ շարունակ շահարկումների է ենթարկվել։ Տարբեր կարծիքների հիմքում ավելի շատ կուսակցական և քաղաքական շարժառիթներ են ընկած եղել։
Փետրվարյան ապստամբության պատճառները փորձել են բացահայտել առաջին հերթին դրա անմիջական մասնակիցները, ղեկավար դեմքերը։ Նրանց տեսակետները պարունակում են օբյեկտիվ և սուբյեկտիվ գնահատականներ ու եզրահանգումներ, բայց դրանք կարևոր են հատկապես այդ դեպքերին առնչվող փաստական նյութը հարստացնելու առումով։
Ինչպես վկայել է Հայաստանի Առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը, ներքին ու արտաքին պատճառները ժողովրդի մեջ առաջացրել էին ընդհանուր հիասթափություն և զայրույթ, ինչն էլ փետրվարի 18-ին հանգեցրել էր համաժողովրդական տարերային ապստամբության։
Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։




