
Reuters- ի ռուսական աղբյուրները զգուշությամբ են արձագանքել ռուս- ուկրաինական ճակատում 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին՝ նշելով, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի ցանկացած համաձայնություն պետք է հաշվի առնի Ռուսաստանի հաջողությունները և փարատի Մոսկվայի մտահոգությունները։
Ռուսական բարձրաստիճան աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինին դժվար կլինի համաձայնել հրադադարին՝ առանց պայմանները քննարկելու եւ և որոշակի երաշխիքներ ստանալու:
«Պուտինը դժվար կհամաձայնի դրան ներկայիս տեսքով։ Պուտինն ամուր դիրքերում է, քանի որ Ռուսաստանը առաջ է գնում»,- ասել է աղբյուրը՝ խնդրելով անունը չհրապարակել։
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ առանց երաշխիքների հրադադարի պայմաններում Ռուսաստանի դիրքերը կարող են արագ թուլանալ, իսկ Արևմուտքը կարող է Մոսկվայի վրա դնել պատերազմը դադարեցնելու ձախողման պատասխանատվությունը։
Ռուսական մեկ այլ բարձրաստիճան աղբյուր ասել է, որ Մոսկվայի տեսանկյունից հրադադարի առաջարկը թակարդի է նման, քանի որ Պուտինի համար դժվար կլինի դադարեցնել պատերազմն առանց կոնկրետ երաշխիքների կամ պարտավորությունների։
Կրեմլը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել իրավիճակը։
Տես նաեւ Ուկրաինան համաձայնել է ընդունել 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը




