
Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Ջիդդայում կայացած բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Հայտարարության կարևոր կետերը ներկայացրել է BBC-ին:
Ուկրաինան պատրաստ է համաձայնել «30-օրյա ժամանակավոր զինադադարին, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունման և միանշանակ իրականացման դեպքում»:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Միացյալ Նահանգները կվերսկսի Ուկրաինային անվտանգության ապահովման և հետախուզական տեղեկատվության փոխանակումը:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը, պատասխանելով Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալ հարցին, հանդիպումն արդյունավետ էր որակել։
Նա հայտնել էր, որ Ջիդայից ստացված լուրերը դրական են, հանդիպումն արդյունավետ էր։
«Ես կարող եմ հավաստիացնել ձեզ, այստեղ գտնվող բոլորին և ամերիկացի ժողովրդին, որ լուրերը, որ մենք ստանում ենք այս հանդիպումից ամբողջ օրը, որը զեկուցվել է նախագահին, դրական են: Այս հանդիպումը արդյունավետ է»,- ասել է Լևիտը։




