Առանց տողատակի

Սուտ է, թե ՔՊ-ն ուզուրպացրել է տեղական ինքնակառավարման մարմինները․ «Առանց տողատակի»

Ապօրինի գույքի հարցում իշխանությունը գնացել է ինստիտուցիոնալ, ոչ կտրուկ ճանապարհով։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուցում են ՏԻՄ ընտրությունների, Գյումրիում ընթացող նախընտրական պայքարի, ապօրինի գույքի բռնագանձման գործերի դանդաղման, իշխանության հասցեին հնչող մեղադրանքների մասին։

Ղազարյանի խոսքով, հնարավոր է, որ որոշ հարցերում իշխանությունները դանդաղել են, շատ դեպքերում մեղադրանքներն արդարացի են։ Ըստ պատգամավորի, դանդաղելն էլ օբյեկտիվ պատճառներ ունի: Չի բացառում, որ գնալով ապօրինի գույքի բռնագանձման ավելի շատ վճիռներ կայացվեն։

Կարդացեք նաև

Back to top button