Հետահայաց

Մկրտիչ Խրիմյանի անմիջական հսկողության տակ էր «Սև խաչ» խմբակի գործունեությունը. «Հետահայաց»

Արևմտահայ ազատագրական խմբերի ու կազմակերպությունների գործունեությանն անդրադառնալիս կարելի է առանձնացնել երկու անհատի՝ Խրիմյան Հայրիկի և Գարեգին Սրվանձտյանցի ներդրումը դրանց կազմակերպման ու կայացման գործում։

1880-ական թվականներին Արևմտյան Հայաստանի զանազան վայրերում ստեղծվում են Հայաստшնի ազատագրության նպատակը հետապնդող գաղտնի կազմակերպություններ։ Այդ խմբակների գործիչները, կարծես իրարից անկախ, կապ են հաստատում Մկրտիչ Խրիմյանի հետ՝ խորհուրդներ և աջակցություն ստանալով նրանից։

Այս հանգամանքը հավաստում են Վանում գտնվող տարբեր երկրների հյուպատոսների և նրանց գործակալների զեկուցագրերը, բազմաթիվ արխիվային վավերագրեր։ Անմիջապես Խրիմյանի հսկողության տակ էր ընթանում Վանի «Սև խաչ» գաղտնի կազմակերպության ծավալած գործունեությունը։ Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։

Կարդացեք նաև

Back to top button