
Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան՝ տեխնիկական խնդիրների պատճառով, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ուղևորներից մեկը:
Նա նշել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 08:40-ինքնաթիռը թռել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից, թռիչքից 40 րոպե անց անձնակազմը հայտնել է, որ ինքնաթիռը վերադառնում է «Վնուկովո»՝ տեխնիկական խնդիրների պատճառով:
Ուղևորը հայտնել է, որ իրենց այժմ տեղափոխել են նույն ավիաընկերության մեկ այլ ինքնաթիռ, որով էլ կվերադառնան Երևան։ Թռիչքը դեռ չի կայացել։




