
Նիդերլանդներում այսօր հրապարակվել է վաղուց սպասված զեկույցը՝ Դոնեցկի շրջանում Բոինգ 777-ի կործանման պատճառների վերաբերյալ։ Հիմնական եզրակացությունն այն է, որ օդանավը մասերի է բաժանվել օդում:Դա տեղի է ունեցել ,կառուցվածքային վնասվածքներիե պատճառով, որոնք առաջացել են ,դրսից ներթափանցած և բարձր էներգիա ունեցող բազմաթիվ օբյեկտներիցե:
Նիդերլանդների անվտանգության խորհրդի զեկույցում ներկայացվում է փաստացի տեղեկատվություն, որը հետազոտողները ստացել են ,սև արկղերիե, ռադիոտեղորոշման կայանների և արբանյակից արված լուսանկարների հիման վրա: Ինչպես նշվում է փաստաթղթում, տեխնիկական անսարքություններ Բաինգը չի ունեցել։ Դա են վկայում օդաչուների երկխոսության ձայնագրությունները: Հիմքեր չկան նաև ենթադրելու, որ կործանման պատճառ կարող էր լինել անձնակազմի սխալը:
Միաժամանակ՝ զեկույցում չկան կոնկրետ տեղեկություններ, թե հատկապես ինչ հզոր արտաքին ազդեցության պատճառով է կործանվել ,Մալայզիական ավիաուղիներե- ի ինքնաթիռը: Հոլանդացի մասնագետները նշել են, որ ավիավթարի պատճառներիվերաբերյալ վերջնական պատկերը հնարավոր կլինի ներկայացնել ևս մեկ հետաքննության արդյունքում:
Հիշեցնենք, որ մարդատար Բաինգ 777-ը 298 ուղևորով, որոնց մեծ մասը Նիդերլանդների քաղաքացիներ էին, կործանվել էր հուլիսի 17-ին: Զարհուրելի այդ իրադարձության հաջորդ օրերին փորձագետները համոզմունք էին հայտնում, որ օդանավը խփվել է ,Երկիր- օդե հրթիռով։ Մնում էր միայն պարզել, թե ով էր արձակել այն:
Արևմուտքը մեղադրում էր Ուկրաինայի արևելքի անջատողականներին, որոնք վայելում են Կրեմլի հովանավորությունը, իսկ Մոսկվան՝ ուկրաինական զինուժին:




