
Հայերենը, հայերենով ստեղծված մշակութային ժառանգությունը, հայալեզու իրողություններն արդի տեխնոլոգիական մարտահրավերներին համահունչ դարձնելու նպատակով կարիք կար եղած նախաձեռնությունների հետ համատեղ քննարկմամբ մշակել առավել ընդլայնված նախագիծ։
ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեն ազդարարում է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ» նոր ծրագրի մեկնարկը:
Ի՞նչ խնդիր է լուծելու այս նոր նախաձեռնությունը և ո՞ւմ է դա անհրաժեշտ։


«Դպրություն» հաղորդման հյուրերն են ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանը և ՀՀ ՀԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար, լեզվաբանության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մերի Սարգսյանը։




