Ադրբեջանն օգտագործում է ներքաղաքական կետերը՝ ՀՀ իշխանության դեմ լարվածություն առաջացնելու համար, իսկ Հայաստանում Ալիևի դրոշը վերցնողներ կան։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուցում են Գյումրիի ընտրությունների, ներքաղաքական իրավիճակի, Սահմանադրության փոփոխման, մեդիադաշտի կարգավորումների մասին։
Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները չեն տրվելու Ադրբեջանի հրապարակային պահանջ-սպառնալիքներին։ Նա նշել է, թե նոր Սահմանադրության մեջ ամրագրված են լինելու ժամանակակից Հայաստանի Հանրապետության նպատակները։
«Ի՞նչ կապ ունի Ալիևը։ Մարդիկ պետք է օրգանական կապ ունենան իրենց պետության Սահմանադրության հետ»,- նշել է պատգամավորը։




