ԿարևորՄշակույթ

«Կոնկլավն» արժանացել է Screen Actors Guild Awards-ի գլխավոր մրցանակին

«Կոնկլավ» ֆիլմը, որում ներկայացված են Հռոմի Պապի ընտրության կարգն ու դրա հետ կապված մանրամասներն ու նրբությունները, կիրակի (փետրվարի 23-ին) Հոլիվուդի կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին է արժանացել, ինչը զգալի մեծացնում է ֆիլմի հաջողության հնարավորությունները հաջորդ շաբաթավերջին կայանալիք «Օսկար»-ում:

Ռալֆ Ֆայնսի, Սթենլի Տուչիի, Ջոն Լիթգոուի և Իզաբելլա Ռոսելինիի մասնակցությամբ ֆիլմը հաղթող է ճանաչվել «լավագույն դերասանական կազմ» անվանակարգում։ Ֆիլմի ռեժիսորը Էդվարդ Բերգերն է, սցենարիստները՝ Պիտեր Ստորանն ու Ռոբերտ Հարիսը։ 

Տիմոթի Շալամեն արժանացել է «լավագույն կինոդերասան» մրցանակին` «A Complete Unknown» ֆիլմի համար, որում մարմնավորել է հայտնի ռոք երաժիշտ Բոբ Դիլանին: Դեմի Մուրը ճանաչվել է «լավագույն կինոդերասանուհի»՝ «The Substance» ֆիլմում գլխավոր դերի համար:

Երկրորդ պլանի դերասանի և դերասանուհու մրցանակները ստացել են Կիրան Կալկինը՝ «A Real Pain» և Զոի Սալդանան՝ «Emilia Perez» ֆիլմերի համար:

Հոլիվուդի կինոդերասանների գիլդիայի մրցանակները, որոնք հանձնում են միության անդամները, կարևոր են, քանի որ նրանց ընտրած ֆիլմերը հաճախ դառնում են նաև Օսկար մրցանակաբաշխության հաղթողներ: Դերասանների խումբն Օսկար մրցանակաբաշխության ընտրողների կազնում ամենամեծ է։

Կարդացեք նաև

Back to top button