
Հարսանիքների ժամանակ, երբ հարսն առաջին անգամ մտնում էր իր ամուսնու տուն, ե՞րբ իրավունք ուներ նստել, ինչու՞ էին նրա գրկին տղա երեխա նստեցնում։ Ո՞վ էր «թիքա բերողը», հարսին հոր տնից տանելու փոխարեն ո՞ւմ տնից էին տանում։
Թալինի շրջանի Վերին Բազմաբերդ գյուղի հարսանեկան ավանդույթների մասին պատմում է ազգագրագետ Նորվարդ Մարտիրոսյանը։ Նրա հորական կողմը գաղթել է Սասունի Աղբիկ գյուղից, իսկ մորական կողմը՝ Արծվիկից։ Ժառանգելով սասունցիների սովորույթները՝ Նորվարդը սիրով պատմում է դրանց մասին:




