ԿարևորՄիջազգային

Կիեւը չի ընդունի առանց իր մասնակցության որեւէ համաձայնագիր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը չի ընդունի Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ կնքված որեւէ համաձայնագիր, որը կկնքվի առանց Կիեւի մասնակցության։

«Այսօր կարեւոր է, որպեսզի ամեն ինչ չընթանաՊուտինի ծրագրի համաձայն, որը ցանկանում է անել ամեն ինչ, որպեսզի բանակցությունները երկկողմանի դառնան»,- Զելենսկու խոսքն է մեջբերում  Reuters-ը։

Նա համոզված է, որ եվրոպական երկրները նույնպես պետք է ներկա լինեն պատերազմն ավարտելու բանակցությունների սեղանին։

Զելենսկին կարծում է, որ Թրամփի զանգը Պուտինին ամերիկյան վարչակազմի առաջնահերթությունները չի արտացոլում, սակայն խոստովանել է, որ իր համար դա տհաճ էր։  

Կարդացեք նաև

Back to top button