
Սալվադորը համաձայնել է իր բանտերում տեղավորել ամերիկացի հանցագործներին և արտաքսվածներին՝ անկախ ազգության։ Սալվադորի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը Թրամփի վարչակազմի հետ աննախադեպ գործարքի մասին հայտարարել են երկուշաբթի։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսել է համաձայնագրից Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ հանդիպումից հետո, Կենտրոնական Ամերիկայի մի քանի երկրներ այցելության ընթացքում։ Նա այստեղ է գտնվել՝ առաջ մղելու Թրամփի վարչակազմի միգրացիոն օրակարգը:

«Մեր երկրի հետ արտասովոր բարեկամության հուշագրով Սալվադորը համաձայնել է աշխարհում ամենաաննախադեպ և արտասովոր միգրացիոն համաձայնագրին»,- լրագրողներին ասել է Ռուբիոն:
Երկիրը կընդունի ԱՄՆ անօրինական կերպով մուտք գործած սալվադորցի արտաքսվածներին, ինչպես նաև Միացյալ Նահանգներից արտաքսված ցանկացած անօրինական ներգաղթյալի, որը հանցագործ է՝ անկախ ազգությունից, ասել է նա։
Բացի այդ, Բուկելեն «առաջարկել է իր բանտերում տեղավորել ԱՄՆ-ում կալանքի տակ պահվող վտանգավոր ամերիկացի հանցագործներին, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիություն ունեցողներին և օրինական ռեզիդենտներին»,-ասել է Ռուբիոն:
Նախագահ Բուկելեն հաստատել է իր համաձայնությունը՝ X-ում գրելով. «Մենք պատրաստ ենք վարձի դիմաց մեր մեգաբանտ (CECOT) ընդունել միայն դատապարտված հանցագործներին (ներառյալ ԱՄՆ-ի դատապարտված քաղաքացիներին): «Վճարը համեմատաբար ցածր կլինի ԱՄՆ-ի, բայց նշանակալի՝ մեր ողջ բանտային համակարգը կայունացնելու համար»։




