ԿարևորՀասարակություն

Համընդհանուր հայտարարագիրը չի կարող հարկային բեռ ավելացնել․ Փաշինյանի պատասխանը Հանրային ռադիոյին

Համընդհանուր հայտարարագիրը չի կարող հարկային բեռ ավելացնել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հանրային ռադիոյի լրագրողի հարցին, թե ներդրվող համակարգը կարող է լրացուցիչ հարկային բեռ ավելացնել քաղաքացու համար։

«Այս պայմաններում մի աշխատողի հաշվարկով առաջանում է հնարավորություն մինչև 100 հազար դրամ սոցիալական կրեդիտի ձևով հետ ստանալ կրթության և առողջապահության վրա արված ծախսերից։ Սոցիալական կրեդիտները քաղաքացին ստանում է իր իսկ վճարած եկամտային հարկից։ Հարց է առաջանում նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացուց արդյո՞ք հաշվարկվում է այնքան եկամտային հարկ, որ նա կարողանա այդ կրեդիտը հետ ստանալ։ Պատասխանն է՝ այո։ Այսինքն՝ նույնիսկ նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին կարող է ետ ստանալ 100 հազար դրամ։ Դրա համար քաղաքացին պետք է լրացնի համընդհանում հայտարարագիր»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ արված բոլոր ծախսերը քաղաքացին պետք է կարողանա հիմնավորել հաշիվ ապրանքագրով։

Օրինակ՝ երեխայի ուսման վարձավճարի պարագայում պետք է ստանալ վճարված վարձի էլեկտրոնային հաշիվ ապրանքագիրը և ներբեռնել հայտարարագրում։

«Այդ գործողությունն անելուց հետո 100 հազարը հնարավոր կլինի հետ ստանալ հաշվին»,- նշել է նա։

Կարդացեք նաև

Back to top button