1918 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի զինադադարից հետո Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կազմակերպությունն օգնություն է տրամադրում ավելի քան 12.000 հայ որբերի Խարբերդում, Սեբաստիայում, Սամսոնում, Մարզվանում, Իզմիթում, Պարտիզակում, Ադանայում և այլ վայրերում: Կազմակերպությունը 1922-1923 թթ. շուրջ 30.000 հույն և հայ երեխաներ է տեղավորում Հունաստանում և Սիրիայում: Խարբերդից, Մալաթիայից, Դիարբեքիրից, Մարդինից, Ուրֆայից, Մարաշից և Ադանայից որբանոցները փոխադրվում են Սիրիա: Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կոմիտեն ստիպված է լինում վերանայել իր աշխատաոճը՝ որոշ դեպքերում մասամբ ստանձնելով մանկատների խնամքը։
Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Մարգարյանը։




