ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ում ավիաաղետից հետո գետից դուրս է բերվել 19 մարդու մարմին

Վաշինգտոն գետի վրա ուղևորատար ինքնաթիռի և ուղղաթիռի բախումից հետո 19 մարմին է դուրս բերվել Պոտոմակ գետից։

60 ուղևորներով և անձնակազմի 4 անդամով մարդատար ինքնաթիռն ընկել է գետը Վաշինգտոնի շրջանում՝ օդում բախվելով ԱՄՆ բանակի ուղղաթիռին։ Ուղղաթիռում եղել է 3 զինվոր։ 

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնից ոչ հեռու American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռը գիշերը բախվել են օդում։ Բախումը տեղի է ունեցել, երբ Կանզասի Վիչիտա քաղաքից Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան) չվերթ իրականացնող ինքնաթիռն արդեն պատրաստվում էր վայրէջքի Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանում։

Կարդացեք նաև

Back to top button