ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ում կործանված ինքնաթիռում գեղասահորդներ են եղել

ԱՄՆ գեղասահքի ասոցիացիան հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ կործանված ինքնաթիռում գեղասահորդներ են եղել։

«ԱՄՆ չմշկասահքի համայնքի մի քանի անդամներ ցավոք գտնվել են American Airlines-ի 5342 չվերթում, որը երեկ երեկոյան Վաշինգտոնում բախվել է ուղղաթիռին»,- ասված է հայտարարության մեջ:

«Մենք ցնցված ենք այս անասելի ողբերգությունից և մեր զորակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին»,- ասված է հայտարարության մեջ:

Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում եղել են գեղասահքի զույգերի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Ռուսաստանի հավաքականի անդամ Վադիմ Նաումովը, հայտնում է TASS-ը։

«Վթարված ինքնաթիռում եղել են մեր մարզիչներ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը»,- ասել է գործակալության աղբյուրը։

Չորեքշաբթի երեկոյան ամերիկյան մարդատար ինքնաթիռը և ԱՄՆ բանակի ուղղաթիռը բախվել են երկնքում Ռոնալդ Ռեյգանի օդանավակայանի մոտ: American Airlines ավիաընկերության ինքնաթիռու եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Ինքնաթիռն ընկել է Պոտոմակ գետը։ Ողբերգության վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։

Կարդացեք նաև

Back to top button