Ասացողը

«Շունն ու կատուն». հուշեր Արամ Մխիթարյանի մանկությունից. «Ասացողը»

Դերասան Արամ Մխիթարյանը մշեցու և բասենցու թոռ է, ծնվել է Լոռու մարզի Ջրաշեն գյուղում։ Նրա մանկության տանը գտնվում էր գյուղի մեծ օդան, որտեղ ձմռանը հավաքվում էին ժամանակ անցկացնելու։ Գյուղի մեծերը հրավիրում էին աշուղների, որոնք երգում ու նվագում էին, իսկ դրա դիմաց նրանց գարի ու ցորեն էին տալիս։

Օդայում նաև հեքիաթներ էին պատմում։ Արամ Մխիթարյանը, վերհիշելով այդ օրերը, մտովի վերդառնում է այնտեղ և տեղի քաղցր բարբառով մեզ պատմում հայտնի մի հեքիաթ։ Նա նաև ներկայացնում է հարսանեկան մի փոքրիկ ավանդույթ, հիշում մի անեծք ու օրհնանք։

Կարդացեք նաև

Back to top button