Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը մեղմացել է, և դրա համար մի քանի գործոն կա։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Լևոն Սարդարյանն ու միջազգայնագետը զրուցում են Հայաստանում և Հայաստանի շուրջ իրադարձությունների, տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի տարածքային նկրտումների մասին։
Պետրոսյանը հիշեցրել է հունվարի սկզբին Իլհամ Ալիևի հարցազրույցը, որտեղ միջանցքի, դենացիֆիկացիայի, ապառազմականացման մասին ուղերձներ են հնչել։ Երկու հիմնական գործոն կա։
- Առաջինը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների խարտիայի ստորագրումն է, որից հետո Բաքուն ևս մտածելու որոշակի տեղ ունի։
- Մյուս գործոնը Ռուսաստանի ներգրավվածությունն է, որը շարունակվում է մինչ այս տարբեր լարվածությունների մեջ։
Փորձագետի խոսքով, Թուրքիան ցանկանում է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, և ներգրավված է տարածաշրջանային զարգացումներում։ Թուրքիան նաև նոր որակի հարաբերություններ է փորձում կառուցել, և չի կարող հաշվի չնստել ՀՀ-ԱՄՆ խարտիան։ Արմեն Պետրոսյանը նշում է, որ Ռուսաստանն ինչ-որ պահի փորձելու է վերադառնալ տարածաշրջան՝ տարբեր հարցեր խաղարկելով։ Իսկ դա կարող է բերել ռուս-թուրքական լարվածության։




