
Չինական DeepSeek ընկերության AI-ով աշխատող չաթ-բոտը արագորեն դարձել է Apple-ի խանութի ամենաշատ ներբեռնվող անվճար հավելվածը՝ հունվարին ԱՄՆ-ում թողարկվելուց հետո, հայտնում է BBC-ն։
Հավելվածի անսպասելի ժողովրդականությունը, ինչպես նաև DeepSeek-ի ցածր ծախսերը՝ ԱՄՆ-ում գործող արհեստական ինտելեկտի ընկերությունների համեմատ, ֆինանսական շուկաներում խուճապ է առաջացրել։
Սիլիկոնային հովտի վենչուրային կապիտալիստ Մարկ Անդրեսենը է DeepSeek-ը համարել է որպես «Ամենահիասքանչ և տպավորիչ առաջընթացներից մեկը» AI-ի ոլորտում:
Ընկերությունից նշում են, որ իրենց վերջին AI մոդելները համընկնում են ԱՄՆ-ի արդյունաբերության առաջատար մոդելների հետ, ինչպիսին է ChatGPT-ն, նվազագույն արժեքով: Հավելվածի ետևում գտնվող հետազոտողներն ասում են, որ դրա ստեղծման համար պահանջվել է ընդամենը 6 միլիոն դոլար (4,8 միլիոն ֆունտ ստեռլինգ), ինչը շատ ավելի քիչ է, քան ԱՄՆ-ում AI ընկերությունների կողմից ծախսված միլիարդները:
DeepSeek-ի չաթ-բոտի գործարկումը խուճապ է առաջացրել ԵՄ ֆոնդային բորսաներում
Մայնի Ֆրանկֆուրտում գերմանական DAX ֆոնդային ինդեքսը թուլացել է 0,5 տոկոսով։ Ամենամեծ կորուստները կրել է արհեստական ինտելեկտի ենթակառուցվածքի էլեկտրական սարքավորումների խոշոր մատակարար «Siemens Energy AG»-ը:
Siemens Energy-ի բաժնետոմսերը նվազել են գրեթե 20 տոկոսով, հաղորդում է Reuters-ը։ DJ Euro Stoxx 50-ը, որը միավորում է եվրոյի գոտու 50 առաջատար ընկերությունների ֆոնդային ակտիվները, նվազել է՝ հասնելով մինչև 5188 կետի:
Ուոլ Սթրիթում ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները հարվածի տակ են: Nvidia-ի բաժնետոմսերը, որը նոր սերնդի միկրոչիպեր է արտադրում AI-ի ոլորտում զարգացումների համար, կորցրել են իրենց արժեքի գրեթե 18 տոկոսը։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ սա առևտրի ամենամեծ օրական կորուստն է գրեթե հինգ տարվա ընթացքում։ ԱՄՆ տվյալների կենտրոնների օպերատորները և էլեկտրաէներգիայի մատակարարները նույնպես նահանջ են արձանագրել:
Չինական DeepSeek ստարտափը «արթնացման կոչ» է ամերիկյան տեխնոլոգիական արդյունաբերության համար․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մայամիում իր ելույթի ժամանակ անդրադարձել է DeepSeek-ի հաջողությանը՝ նշելով, որ դա «արթնացման կոչ» է ԱՄՆ տեխնոլոգիական արդյունաբերության համար:
Ի՞նչ է DeepSeek-ը
DeepSeek-ը չինական արհեստական ինտելեկտի ընկերություն է, որը հիմնադրվել է Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Հանչժոու քաղաքում:




