Էստոնիայի կառավարությունը հաստատել է օրինագիծը, որը երկրի կրոնական կազմակերպություններից պահանջում է Ռուսական ուղղափառ եկեղեցու հետ կապերից հրաժարվել, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Սա անհրաժեշտ է, քանի որ Մոսկվայի պատրիարքությանը ենթարկվող ուղղափառ եկեղեցին Էստոնիայում Ռուսաստանի եւ Կրեմլի ամենակարեւոր գործիքն են։ Դրան պետք է վերջ տալ»,- ասել է ներքին գործերի նախարար Լաուրի Լյանեմետսը։
Նախարարի խոսքով՝ Էստոնիայի ուղղափառ եկեղեցին պետք է փոխի իր կանոնադրությունը՝ դուրս գալով Մոսկվայի ենթակայությունից։
Անցած տարվա օգոստոսի 20-ին Մոսկվայի պատրիարքության Էստոնիայի ուղղափառ եկեղեցին փոխել էր իր կանոնադրությունը՝ դրանից հանելով Մոսկվայի պատրիարքություն անունը։ Կառավարությանն այդ փոփոխությունը չէր բավարարել։




