ԿարևորՄիջազգային

Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի մանրամասների շուրջ բանակցությունները 90%-ով ավարտված են

Կատարի մայրաքաղաք Դոհայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններն ավարտվել են 90 տոկոսով, շաբաթ օրը հայտնել է իսրայելական հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:

Այդուհանդերձ, հրադադարի առաջին փուլից հաջորդ փուլերին անցնելու հետ կապված տարաձայնությունները պահպանվում են, Reuters-ի փոխանցմամբ, ասվում է հաղորդագրության մեջ։

ՀԱՄԱՍ-ը Իսրայելից պահանջել է առաջին փուլի ավարտից հետո հստակ պարտավորություն ստանձնել համաձայնագրի երկրորդ փուլն իրականացնելու հարցում ՝ երաշխավորելով, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվի։ Բացի այդ, երկու կողմերը տարբեր կարծիքներ ունեն համաձայնագրի տեքստում տեղ գտած ձևակերպումների վերաբերյալ։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը անցած տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումն է իրակացրել, որի ընթացքում սպանվել է մոտ 1200 մարդ, մոտ 250-ը պատանդ են վերցվել։ Այդ ժամանակից ի վեր, ըստ Գազայի առողջապահության նախարարության, իսրայելական հարձակումների հետևանքով Գազայում զոհվել է ավելի քան 46500 պաղեստինցի։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի խաղաղ բանակցությունները շարունակվել և դադարեցվել են վերջին ամիսներին, որոնց հիմնական միջնորդներն են Կատարը, Եգիպտոսը և Միացյալ Նահանգները:

Վերջին շաբաթներին Գազայում հրադադարի և գերիների փոխանակման գործարքի շուրջ անուղղակի բանակցությունները նոր թափ են հավաքել։

Կարդացեք նաև

Back to top button