
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում խոստացել է փոխել Մեքսիկական ծոցի անունը՝ վերանվանելով այն «Ամերիկյան ծոց», նաև կրկնել է Մեքսիկայի և Կանադայի համար նոր մաքսատուրքեր սահմանելու իր խոստումը:
«Այն ընդգրկում է շատ տարածքներ, «Ամերիկյան ծոց». ինչ գեղեցիկ անուն է», — ասել է նա ծոցի մասին: :
Սովորաբար, ԱՄՆ աշխարհագրական անունների խորհուրդն է սահմանում աշխարհագրական օբյեկտների անունները, սակայն, ինչպես reuters-ն է նշում, նախագահները նույնպես գործադիրի որոշումներով վերանվանում են դրանք։
Թրամփի մամուլի ասուլիսը, որը երկրորդն էր նոյեմբերի 5-ի ընտրություններում նրա հաղթանակից հետո, տեղի է ունեցել Կոնգրեսի կողմից Թրամփի հաղթանակը պաշտոնապես վավերացնելուց մեկ օր անց։




