
Առավոտյան ձերբակալել են ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին՝ մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով, ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը տեղեկացրել է, որ այս պահին կատարվում են վարութային և դատավարական գործողություններ:
«Հաշվի առնելով, որ քրեական վարույթը գաղտնի է, առկա են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, այս պահին զերծ կմնանք տեղեկատվություն տրամադրելուց, միայն հաստատում ենք, որ կա ձերբակալված անձ»,- ասել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարը:




