
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 14։24-ին։ Հրդեհի հետևանքով տուժել է 3 անձ։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր՝ ժամը 12։43-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։
Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրատեխնիկա։




