
Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կազմակերպությունը զբաղվում է մասնավորապես հայ որբերի և այրիների խնամատարության գործով։ Մուդրոսի զինադադարից հետո այն մարդասիրական գործունեություն է ծավալում նաև Օսմանյան կայսրության ներքին շրջաններում։
Իր ծրագրերն իրականացնելու նպատակով ԱՄՆ-ում քարոզչական արշավ է ձեռնարկում։ Նախագահ Վուդրո Վիլսոնն էլ կոչով դիմում է երկրի քաղաքացիներին, որ սեփական ներդրումն ունենան այդ կարևոր առաքելության մեջ։
Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Մարգարյանը։ «Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը և Հայկական հարցը»` մաս 5-րդ։




