ԿարևորՄիջազգային

Հայտնաբերվել է Ակտաուի մերձակայքում կործանված ինքնաթիռի երկրորդ սև արկղը

Հայտնաբերվել է Ակտաուի մերձակայքում կործանված ինքնաթիռի երկրորդ սև արկղը և հանձնվել քննչական վարչությանը, հայտնել է տրանսպորտի վարչության ղազախ պաշտոնյան։

Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մերձակայքում կործանված Embraer 190 ինքնաթիռն իրականացնում էր «Ադրբեջանական ավիաուղիների» Բաքվից Գրոզնի J2-8243 չվերթը ։

Ղազախստանի իշխանությունները չորեքշաբթի հայտնել էին, որ ինքնաթիռի 67 ուղևորներից 38-ը զոհվել են վթարի հետևանքով:

Ինչպես Reuters-ն է գրում, պաշտոնյայի խոսքով՝ զրույցներ են ունեցել տուժածների, ցամաքային ծառայության աշխատակիցների և միջադեպի բոլոր վկաների հետ, կան անձնակազմի և դիսպետչերների միջև ռադիոկապի ձայնագրությունները։ 4000 քմ տարածք ընդգրկող աղետի վայրի ուսումնասիրությունը շարունակվում է։

Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ինքնաթիռի կործանման պատճառները դեռևս անհայտ են և հետաքննության փուլում են։

Բոզումբաևը նաև նշել էր, որ Ղազախստանը կապի մեջ է Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների հետ։ Ըստ նրա՝ Ղազախստանը չունի վթարի պաշտոնական վարկած, և ոչ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը որևէ վարկած չեն առաջադրել:

Կարդացեք նաև

Back to top button