
Ամերիկյան Նպաստամատույցի նախագահ Ջեյմս Բարտոնը 1919 թվականին հատուկ հանձնախմբով մեկնում է Արևմտյան Հայաստան։ Նա նշում է, որ հայաթափված են հայկական բնակավայրերը, և քչացել է հայերի թվաքանակը։
Այդ հանգամանքով պայմանավորված՝ կազմակերպությունն իր գործունեությունը կենտրոնացնում է Կ․Պոլսում և Մերձավոր Արևելքում։ Բարտոնը նաև ասում է, որ ամերիկացիները տևական ժամանակ սպիտակ հացով և շաքարավազով չէին սնվել, որ իրենց այդ խնայողություններն ուղարկեին հայ տարագիրներին։
Թեմային է անդրադառնում ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող Մանե Կոնինյանը։ «Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը և Հայկական հարցը»` մաս 2-րդ։




