ԿարևորՄիջազգային

ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ռուսաստանի քիմպաշտպանության զորքերի հրամանատար Կիրիլովի սպանությունն իրականացնողին

ԱԴԾ-ն ձերբակալել է Ռուսաստանի քիմպաշտպանության զորքերի հրամանատար Կիրիլովի սպանությունն իրականացնողին։

ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշպանության զորքերի պետ, գեներալ լեյտենանտ Իգոր Կիրիլովի դեմ ահաբեկչություն կատարած անձը, պարզվել է, Ուզբեկստանի 29-ամյա քաղաքացի է, հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

«ԱԴԾ-ի կողմից ՌԴ ՆԳՆ-ի և ՌԴ Քննչական կոմիտեի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1995 թ.-ին ծնված Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, որը Մոսկվայի Ռյազանսկի պողոտայի բնակելի շենքի մոտ պայթուցիկ սարք էր տեղադրել, ինչի հետևանքով մահացել են ՌԴ Զինված ուժերի ՌԽԲԶ զորքերի պետ, 1970 թվականին ծնված գեներալ-լեյտենանտ Կիրիլլով Ի. Ա.-ն և նրա օգնական, 1983-ին ծնված մայոր Պոլիկարպով Ի.Վ.-ն»,- ասված է Ռուսաստանի ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնի հաղորդագրությունում։

Ահաբեկչության հեղինակը հայտնել է նաև, որ իրեն հավաքագրել են ուկրաինական հատուկ ծառայությունները, գրում է ՏԱՍՍ-ը։

Դեկտեմբերի 17-ին, ժամը 6:00-ի սահմաններում իր տան մոտ սպանվել էր ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշպանության զորքերի պետ, գեներալ լեյտենանտ Իգոր Կիրիլովը եւ նրա օգնականը։

Նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Կիրիլովին մեղադրել էր ներկայացրել 2022 թվականի փետրվարից՝ Ռուսաստանի հարձակումից  ի վեր, Ուկրաինայի դեմ ավելի քան 4800 անգամ քիմիական զենք օգտագործելու մեջ։

Կարդացեք նաև

Back to top button