ԿարևորՄիջազգային

Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները չեն կանգնեցնի դիմադրությունը. Ալի Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելը չի նշանակում, որ «դիմադրությունը» տարածաշրջանում կդադարի, հայտնում է Reuters- ը:

Գործակալությունը սրա հետ կապված նշում է, որ ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային նշել է, որ ԱՄՆ նոր վարչակազմի կողմից հետագա քայլերի վերաբերյալ ազդակներ չեն ստացել:

Այս հայտարարությունը հաջորդել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի Եգիպտոս այցի նախապատրաստության մասին լուրին։ Իրանի նախագահը կայցելի Կահիրե՝ մասնակցելու Իսլամական ութնյակի գագաթաժողովին։ Այցի ընթացքում քննարկվելու են նաեւ երկկողմ հարաբերությունները։

Այս այցը կարելի է անգամ պատմական անվանել, խանի որ Եգիպտոսի և Իրանի միջև հարաբերությունները լարված են եղել վերջին տասնամյակների ընթացքում։ Երկու երկրներն ակտիվացրել են բարձր մակարդակի դիվանագիտական շփումները անցյալ տարվա գազային ճգնաժամից հետո։

Կարդացեք նաև

Back to top button