Գերմանահայկական ընկերության նախագահ Յոհաննես Լեփսիուսը Բեռլինում հանդես է գալիս Օսմանյան կայսրությունում արևմտահայերի ծանր վիճակը ներկայացնող զեկուցումով։
Գրաքննությունն արգելում է հանրությանը տեղեկացնել Հայկական հարցի վերաբերյալ փաստեր և լուրեր Արևմտյան Հայաստանում կատարվող իրողությունների մասին։ Նույնիսկ այդ պայմաններում ընկերությունը կարողանում է հիշյալ խնդիրներին անդրադարձող թռուցիկներ տարածել։
1916 թ․-ին Լեփսիուսը տպագրում է «Տեղեկագիր Թուրքիայում հայ ժողովրդի դրության մասին» գրքույկը։ Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Սահակյանը։ «Գերմանահայկական ընկերությունը և Հայկական հարցը»` մաս 5-րդ։