ԿարևորՄշակույթ

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը՝ «Ոսկե գլոբուս»-ի հավակնորդ

Ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որում նկարահանվել են նաև հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը, առաջադրվել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակի, հայտնում է The Guardian-ը:

Ֆիլմն առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ի 5 անվանակարգերի՝

1.Լավագույն ֆիլմ՝ մյուզիքլ կամ կատակերգություն

2.Լավագույն դերասանուհի ֆիլմում՝ Mikey Madison

3. Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Yura Borisov, Anora

4. Լավագույն ռեժիսոր

5. Լավագույն սցենար։

Ռուս օլիգարխի որդու հետ ամուսնացած պարուհու մասին ֆիլմն արժանացել էր Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին:

«Ոսկե գլոբուս»-ի 82-րդ մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 5-ին:

Կարդացեք նաև

Back to top button