Ֆրանսիացի գրող, դրամատուրգ, սցենարիստ, կինոռեժիսոր, կանանց իրավունքների պաշտպան Մարգարիտ Դյուրասի 110-ամյակի առիթով, թարգմանվել և տպագրվել է գրողի երեք ստեղծագործություն, ևս երկուսը պատրաստվում է տպագրության։
Թարգմանիչներ Լուսինե Աբգարյանն ու Լուսինե Մուսախանյանը խոսում են Դյուրասի ստեղծագործության առանձնահատկություններից, իրենց թարգմանական փորձառությունից։
Մարգարիտ Դյուրասը 20–րդ դարի հեղափոխական հեղինակներից մեկն է։ Բեղմնավոր գրիչ է ունեցել, գրել է շուրջ 50 տարի՝ էսսեներ, վեպեր, պիեսներ, սցենարներ։ Եղել է ֆրանսիական Նոր վեպի հիմնադիրներից մեկը։
«Դյուրասը, հարցազրույցներից մեկում նշում է, որ իր ոճի վրա չի աշխատում, այն ուղղակի «հոսում է»՝ գրի հետ միաժամանակ, տեքստը, նա հենց այդպես էլ ընկալում է», – պատմում են թարգմանիչները։
Հայերեն թարգմանված ստեղծագործությունների ընտրությունը կատարել է թարգմանական նախագծի համահիմնադիր ու ղեկավար Նունե Ղարիբյանը։
«Ակտուալ» հրատարակչության տպագրած երեք ստեղծագործությունները «Անգլիական նանա» պիեսը, «Ցավը» օրագրային ժանրի վեպը, «Նյութեղեն կյանքը» էսսեների ժողովածուն հասանելի են ընթերցողին, ևս երկու ստեղծագործություն՝ «Ամբարտակ խաղաղականի դեմ» ինքնակենսագրական և «Մոդերատո Կանտաբիլե» վեպերը պարաստվում են տպագրության։
Թարգմանիչներն ասում են՝ Դյուրասը պարզ գրի միջոցով բարդ բաների մասին խոսող ու խորը շերտեր բացահայտող հեղինակներից է, նա նաև վերժամանակյա է, նույնիսկ, եթե խոսում է իր ժամանակի ֆենոմենների, գրողների, հյուրանոցների, տպագրատան և այլ բաների մասին։