Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է առաջիկա օրերին կառավարության նոր ղեկավար նշանակել։
«Առաջիկա օրերին նոր վարչապետ կնշանակեմ» , — ասել է Մակրոնը հեռուստաուղերձում։
Այսօր Ֆրանսիայի նախագահը ընդունել էր կառավարության հրաժարականի մասին վարչապետ Միշել Բարնիեի խնդրանքը։ Ավելի վաղ Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատել էր կառավարությանն անվստահություն հայտնելու որոշումը։ Անվստահություն հայտնելուն կողմ է քվեարկել 574 պատգամավորից 331-ը։
Կառավարությանն անվտահություն հայտնելու նախաձեռնությունը խորհրդարան է ներկայացրել ընդդիմադիր «Նոր ազգային ճակատ» ձախակողմյան դաշինքը և ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության ներկայացուցիչները։
Նման որոշման առիթ է դարձել այն, որ Միշել Բարնիեն հաստատել է հաջորդ տարվա բյուջեն՝ առանց խորհրդարանում քվեարկության։
Էմանուել Մակրոնը նաև հայտարարել է, որ մտադիր է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2027թ.։
«Ես ընտրվել եմ հինգ տարի ժամկետով և կկատարեմ իմ պարտականությունները մինչև իմ մանդատի ավարտը»,- ասել է Մակրոնը։




