
Ջերմուկի լեռնադահուկային կենտրոնի երկու սահուղիները հոմոլոգացվել են և հավաստագրվել Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի (FIS) կողմից՝ որպես միջազգային չափորոշիչներին համապատասխան և իրավունք ստացել անցկացնելու ոլորավայէրջի (Slalom) և հսկա ոլորավայրէջքի (Giant Slalom) միջազգային մրցաշարեր, հայտնում են Ջերմուկի հականյքապետարանից

Իսկ առաջին միջազգային մրցաշարը 2025 թվականի փետրվարին կայանալիք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ծրագրով նախատեսված լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի մրցումներն են:
Նախաձեռնությունը՝ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի։




