ԿարևորՄիջազգային

Մայդանը ձախողվեց՝ Reuters-ի հարցին ի պատասխան ասել է Իրակլի Կոբախիձեն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրում «հեղափոխություն» կազմակերպելու փորձը ձախողվել է՝ հինգերորդ գիշերն անընդմեջ բողոքի ցույցերից հետո, հայտնում է Reuters-ը։

Վրաստանը ճգնաժամի մեջ է անցյալ հինգշաբթի օրվանից, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց, որ մինչեւ 2028 թվականի օրակարգից հանում է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները:

Մամուլի ասուլիսում Reuters-ի հարցին պատասխանելով՝ Կոբախիձեն ասել է. «Վրաստանում Մայդան կազմակերպելու փորձն արդեն ավարտված է։ Կոչ կանեի բոլորին լռել»։

Կոբախիձեն նկատի ուներ 2014-ին Ուկրաինայում իրականացված Մայդանը։ ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագրից հրաժարվելու նախագահ Վիկտոր Յանուկովիչը քայլի արդյունքում ցուցարարների ճնշման տակ վերջինը հրաժարական տվեց ու փախուստից հետո ապաստանեց Ռուսաստանում։

Կոբախիձեն նաեւ ասել է, որ ցույցերի կազմակերպիչները կենթարկվեն իրավական պատասխանատվության, քանի որ բողոքի գործողություններն իշխանությունը զավթելու բռնի փորձ են:

Կարդացեք նաև

Back to top button