
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ձմռան ամիսներին հնարավոր անհարմարավետություններից խուսափելու և մարդկանց տեղաշարժն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով «Երքաղլույս» ՓԲԸ-ն ցանցը սպասարկում է հետևյալ ժամանակացույցով.
Քաղաքի արտաքին լուսավորությունը միացվում է ժամը 18:00-ին և ամբողջությամբ անջատվում է 04:00-ին՝ բացառությամբ որոշ փողոցների։
Սեփական խնայողությունների հաշվին, այժմ արդեն ցանցը գործարկվում է նաև առավոտյան արևածագից առաջ՝ 1 ժամով՝ չկրճատելով գիշերային ռեժիմի լուսավորության տևողությունը:




