
1956 թվականի այս օրը ստեղծվել է Հայկական հեռուստատեսությունը։ Արդեն 68 տարի է՝ հեռուստատեսային էկրանը խոսում է հայերեն։ Հանրայինի առաջին աշխատողները հեռուստատեսությունը պատկերացնում էին որպես արվեստի և մշակույթի արժեքների հետ շփման միջոց: Դա էր պատճառը, որ հայկական հեռուստաեթերը հարուստ էր գեղարվեստական հաղորդումներով և հեռուստատեսային ներկայացումներով, մանկական հաղորդումներով:
Մոտ 7 տասնամյակ հայկական հեռուստատեսությունը վավերագրել է Հայաստանի արդի պատմության բոլոր կարևոր դրվագները ու նաև պատմություն կերտել։
Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 29-ը սահմանել է Հեռուստատեսության աշխատողի օր:
Հանրային ռադիոն շնորհավորում է իր գործընկերներին։




