ԿարևորՔաղաքական

Հայաստանի հասարակությունը դրական է վերաբերվում ԵՄ-ի հետ մերձեցմանը. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ հայ հասարակությունը դրական է վերաբերվում Եվրամիության հետ հանրապետության մերձեցմանը։

«Չեմ համարձակվում ասել, որ ԵՄ-ի հետ մերձեցման հարցում կա հասարակական կոնսենսուս, բայց որ հասարակության մեջ կա դրական վերաբերմունք։ Այդ օրակարգը առաջարկել եմ ես, և իմ այդ ելույթը ամենաշատ տարածվածն է մինչ օրս»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի հոկտեմբերին ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում ասել էր․ «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»:

Կարդացեք նաև

Back to top button