ԿարևորՔաղաքական

Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսուա Հոլանդի հետ

Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքավարական հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսուա Հոլանդի հետ։

Ինչպես հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, Հայաստանի դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել նախկին նախագահներին՝ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում շարունակական ներդրման համար։

Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում իրավիճակի և ընթացող գործընթացների վերաբերյալ։

Կարդացեք նաև

Back to top button