ԿարևորՄիջազգային

ՌԴ-ին ԱՄՆ զենքերով հարվածելու թույլատվությունը լարվածության նոր փուլ կմտցնի․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ամերիկյան զենքով ՌԴ-ին հարվածելու Կիևին տրված թույլատվությունը լարվածության նոր փուլ կտանի։

«Եթե նման որոշում իսկապես ձևակերպվել և փոխանցվել է Կիևի վարչակարգին, ապա սա լարվածության որակական նոր փուլ է և այս հակամարտությունում Միացյալ Նահանգների ներգրավվածության առումով որակապես նոր իրավիճակ»,- երկուշաբթի լրագրողներին հայտնել է Պեսկովը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերին խոստացել էր համապատասխան արձագանքել այն սպառնալիքներին, որոնք կստեղծվեն Ռուսաստանի համար այդ որոշմամբ։

Կիրակի օրը The New York Times-ը (NYT), հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է ուկրաինացի զինվորականների կողմից հրթիռների օգտագործումը Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։

Կարդացեք նաև

Back to top button