
Նոյեմբերի 16-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ռիգա, որտեղ նոյեմբերի 17-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում կմրցի Լատվիայի ընտրանու հետ:
Մեր հավաքականն արդեն ժամանել է Ռիգա, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա նոյեմբերի16-ին՝ ժամը 20:00-ին «Սկոնտո» մարզադաշտում:
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի 5 տուրերից հետո առաջատարը Հյուսիսային Մակեդոնիան է, Հայաստանի ընտրանին 4 միավորով 3-րդն է։




