Լևոն Սարդարյանը և «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը զրուցում են Երևանի տրանսպորտի վիճակի, նախաձեռնած և քննադատության արժանացած բարեփոխումների, ուղևորների իրավունքների, իշխանության պատասխանատվության մասին:
Երևանում մետրոյի և ավտոբուսի վճարների նոր համակարգ է տեղադրվել, որը որոշակի անհարմարություններ է առաջացնում: Քաղաքապետարանից պնդում են, թե վճարման համակարգն անհրաժեշտություն է, փորձագետներն էլ պնդում են, թե ամեն բան թերի ու կիսատ է արվում:
Բաբկեն Պիպոյանի խոսքով, ուղեվարձի թանկացումը հիմնավորված չէ, թվերը հակառակն են ապացուցում։ «Հենց թվերը հրապարակվեն, բոլորը կհասկանան, որ ձախողում կա», -նշել է ՀԿ ղեկավարը, հավելել, որ ուղեվարձի բարձրացման առաջարկի տակ իրական հաշվարկներ չկան։




